ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +17 °C ... +31 °C Վաղը`+35 °C
«Մի՛ խաբեք՝ առանց այդ էլ անորոշության մեջ հայտնված մեր ժողովրդին»․ Նորայր Նորիկյան
17:30, 01.04.2024 | mamul.am
2967 | 0

«Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ո՛վ ասես, որ չգնաց Ոսկեպար, ո՛վ ասես, որ այնտեղից խրոխտ ելույթներ չունեցավ ու չեն ունենում, ո՛վ ասես, որ ազգային ու սոցիալական պոպուլիզմի դիրքերից հանդես չի գալիս ու հերթական անգամ երբևէ չիրականացվող ակնկալիք է ձևավորում մեր հանրության մոտ, և ի՞նչ․
1. Լուծվե՞ց հայտնի գյուղերի Ադրբեջանին վերադարձնելու հարցը։
2․ Ադրբեջանը հրաժարվե՞ց իր մտադրություններից։
3․ Հայաստանի իշխանությունները վերանայեցի՞ն իրենց պատկերացումներն այդ գյուղերի մասին։
4․ Միջազգային հանրությունն ընկալե՞ց հարցի էությունն ու Հայաստանի ռազմավարական շահերի հետ հաշվի նստելու անհրաժեշտությունը։
5․ Դադարեցվե՞ց միակողմանի դելիմիտացիայի ու դեմարկացիայի գործընթացը։
Այսպես կարելի է շարունակել անվերջ, բայց սահմանափակվեմ մեկ մտքով՝ ամեն մեկդ Ձեր տեղից ու դիրքից մի խաբեք՝ առանց այդ էլ անորոշության մեջ հայտնված մեր ժողովրդին, մինչև վերջ մեր ժողովրդի ողնաշարը մի՛ ջարդեք, բավակա՛ն է․․․
Հ․Գ․ Ինչքա՜ն սուտ կա, հավաքել և համոզում են, որ հավատանք, որքա՜ն ստախոս կա, հնարավոր բոլոր միջոցներում խաբում են մեր ժողովորդին․․․»

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր