ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +17 °C ... +31 °C Վաղը`+35 °C
Ուկրաինան քրեական գործ է հարուցել Մարգարիտա Սիմոնյանի նկատմամբ
17:24, 01.04.2024 | mamul.am
2945 | 0

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի նկատմամբ քրեական գործ է հարուցել՝ Ուկրաինայի ՔՕ 4 հոդվածներով: Այս մասին ասվում է Ուկրաինայի անվտանգության ծառայության Telegram-ի ալիքում։ Նշվում է, որ Սիմոնյանը կասկածվում է «ցեղասպանության կոչերի, Ուկրաինայի տարածքային ամբողջականության և անձեռնմխելիության դեմ ոտնձգության, պատերազմի քարոզչության» մեջ։ ՈւԱԾ-ն նաև հայտարարել է, որ շարունակում են համալիր միջոցներ ձեռնարկել՝ Սիմոնյանին պատասխանատվության ենթարկելու համար: «Ուկրաինայի անվտանգության ծառայության նյութերի հիման վրա 2023 թվականի մարտին Սիմոնյանին արդեն հաղորդվել է այս մասին»,- հավելել է ծառայությունը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր