Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Մոհամմադ Զահեդին սպանվել է Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա իսրայելական հարձակման հետևանքով, հայտնում է իրանական Fars պետական գործակալությունը։ Հաղորդվում է, որ հարձակման ժամանակ զոհվել են նաև իրանցի դիվանագետներ: Դամասկոսում հարձակվել են Իրանի հյուպատոսության վրա Դուբայից (ԱՄԷ) հեռարձակվող Al Hadath հեռուստաալիքը հայտնել է, որ հրթիռներից մեկն ընկել է վիլլա, որն օգտագործվում է լիբանանյան և պաղեստինյան կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումների համար։ Իրանի դեսպանը եղել է դեպքի վայրում, սակայն չի տուժել, պնդում է հեռուստաալիքը։ Իրանի դիվանագիտական առաքելության համալիրի մոտ կան վիլլաներ, որտեղ ապրում են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի իրանցի ռազմական խորհրդականները։ Իսրայելի պաշտպանության բանակը հրաժարվել է մեկնաբանել իսրայելական զինվորականների՝ Դամասկոսին հարվածելու մասին տեղեկությունը։ «Մենք չենք մեկնաբանում օտարերկրյա ԶԼՄ-ների հաղորդագրությունները»,- ՏԱՍՍ-ի հարցմանը հեռախոսով պատասխանել է բանակի մամուլի ծառայության ներկայացուցիչը։ |