ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +17 °C ... +30 °C Վաղը`+33 °C
Դամասկոսում հարձակման է ենթարկվել Իրանի հյուպատոսությունը. զոհերի թվում է ԻՀՊԿ-ի գեներալը
20:36, 01.04.2024 | mamul.am
4877 | 0

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Մոհամմադ Զահեդին սպանվել է Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա իսրայելական հարձակման հետևանքով, հայտնում է իրանական Fars պետական ​​գործակալությունը։

Հաղորդվում է, որ հարձակման ժամանակ զոհվել են նաև իրանցի դիվանագետներ:

Դամասկոսում հարձակվել են Իրանի հյուպատոսության վրա

Դուբայից (ԱՄԷ) հեռարձակվող Al Hadath հեռուստաալիքը հայտնել է, որ հրթիռներից մեկն ընկել է վիլլա, որն օգտագործվում է լիբանանյան և պաղեստինյան կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումների համար։ Իրանի դեսպանը եղել է դեպքի վայրում, սակայն չի տուժել, պնդում է հեռուստաալիքը։

Իրանի դիվանագիտական ​​առաքելության համալիրի մոտ կան վիլլաներ, որտեղ ապրում են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի իրանցի ռազմական խորհրդականները։

Իսրայելի պաշտպանության բանակը հրաժարվել է մեկնաբանել իսրայելական զինվորականների՝ Դամասկոսին հարվածելու մասին տեղեկությունը։ «Մենք չենք մեկնաբանում օտարերկրյա ԶԼՄ-ների հաղորդագրությունները»,- ՏԱՍՍ-ի հարցմանը հեռախոսով պատասխանել է բանակի մամուլի ծառայության ներկայացուցիչը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր