ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +17 °C ... +31 °C Վաղը`+35 °C
Իսրայելի դեսպանատներն ուժեղացրել են անվտանգությունը Իրանի սպառնալիքի պատճառով
23:24, 01.04.2024 | mamul.am
2450 | 0

Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա ավիահարվածի հետևանքով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Մոհամմադ Ռեզա Զահեդիի և նրա տեղակալ գեներալ Մոհամմադ Հադի Հաջի Ռահիմիի սպանությունից հետո ուժեղացվել են անվտանգության միջոցառումներն Իսրայելի բոլոր դեսպանատներում և դիվանագիտական ​​առաքելություններում ամբողջ աշխարհում: Այս մասին հայտնում են իսրայելական լրատվամիջոցները։

«Խնդրում ենք ձեզ զգոն լինել և ավելի մեծ ուշադրություն դարձնել այն ամենին, ինչ կատարվում է ձեր շուրջը՝ հատուկ շեշտադրելով ամենօրյա տեղաշարժերը»,- այս հրահանգները տրվել են արտերկրում Իսրայելի դեսպանատների դիվանագետներին։

Մտավախություն կա, որ Իրանը կփորձի հարձակվել արտերկրում Իսրայելի առաքելության վրա՝ որպես վրեժ Դամասկոսում գեներալների սպանության համար։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր