ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +17 °C ... +31 °C Վաղը`+35 °C
«Հայաստան-ԵՄ-ԱՄՆ ձևաչափով բարձր մակարդակի հանդիպման առանցքը չի լինի խաղաղության գործընթացը». Պետդեպի խոսնակ
00:24, 02.04.2024 | mamul.am
3512 | 0

Հայաստան-Եվրոմիություն-ԱՄՆ ձևաչափով բարձր մակարդակի հանդիպման առանցքը խաղաղության գործընթացը չի լինի: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։

Նա, մասնավորապես, նշել է. «Մեր հանդիպման ընթացքում կքննարկվեն Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացիայի, մարդասիրական օգնության, փախստականներին և Հայաստանի քաղաքական բարեփոխումներին աջակցության հարցերը»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ նման հայտարարությամբ էր հանդես եկել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով խոսնակ Փիթեր Սթանոն:

«Ճիշտ չէ, որ նիստը նվիրված է լինելու անվտանգության երաշխիքներին։ Այն չի անդրադառնա այլ հարցերի, բացի ԵՄ-ԱՄՆ-Հայաստան հարաբերություններից։

Այսինքն՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղ բանակցությունների հարցերը չեն քննարկվի:

Հիմնական ուշադրությունը կենտրոնանալու է Հայաստանի տնտեսության կայունության և այդ երկրի հետ երկկողմ համագործակցության վրա»,- ասել էր նա:

Հիշեցնենք, որ ապրիլի 5-ին տեղի կունենա Հայաստան-Եվրոմիություն-ԱՄՆ ձևաչափով բարձր մակարդակի հանդիպում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր