ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +17 °C ... +31 °C Վաղը`+35 °C
«2016թ. ապրիլի 2-ին արթնացանք ու իմացանք, որ Արցախի ամբողջ սահմանագծով պատերազմ է». Կաղինյան
10:18, 02.04.2024 | mamul.am
2432 | 0

Քաղաքացիական ակտիվիստ Անի Կաղինյանի ֆեյսբուքյան գրառումը․ «2016թ. ապրիլի 2-ին արթնացանք ու իմացանք, որ Արցախի ամբողջ սահմանագծով պատերազմ է սկսվել: Պատերազմը տևեց չորս օր, կորցրեցինք հարյուրից ավել զինվոր, կորցրեցինք 800 հա հող, կորցրեցինք Լոլե Թեփեի բարձունքը, կորցրեցինք Թալիշի բարձունքները: Բայց մեզ այդ օրվա իշխանությունները պատմում էին, որ հաղթել ենք ու չէին ասում ամբողջ ճշմարտությունը, թե թշնամին ինչու՞ գնաց դրան, ի՞նչ կար դրված բանակցային սեղանին, ի՞նչ էին ստիպում անել համանախագահները: Դա նոր պատերազմի գլխավոր փորձն էր, որը հասարակության մեջ ամեն կերպ փորձում էին բթացնել «հաղթել ենք» կարգախոսով: Դրանից հետո այդ օրվա իշխանությունները դեռ երկու տարի իշխանության էին և ոչինչ չարեցին հասարակությանը սթափեցնելու, նոր պատերազմի նախապատրաստելու գործում: Հետո 2018թ. թավշյա իշխանափոխության արդյունքում եկան նորերը, ովքեր սեր ու համերաշխության լոզունգներով էին հադես գալիս, ժողովրդավարության բաստիոն Հայաստան: Սրանք ավելի բթացրին պատերազմի ձայնը, սահմանում հարաբերական հանգիստ էր, վարչապետի և ՊՆ նախարարի որդիները ծառայում էին Արցախում, սա այն էր ինչ մարդիկ տեսնում էին, բայց իրականում Նիկոլը մեզ տանում էր ուղիղ պատերազմի երախը: Բանակցություններ կային, թե չկային, զրոյական կետից էր բանակցում: Որդու տուն դարձից հետո Տավուշյան անհասկանալի Սարդարապատը, որը վերջնական լցրեց թշնամու համբերության բաժակը: Սրանք էլ երկու տարի ժամանակ ունեին, որ հասարակությանը նախապատրաստեին պատերազմի, բայց բթացնում էին: Պատերազմի ժամանակ սրանք էլ օգտագործեցին «Հաղթում ենք» կոչը: 43 օր հաղթում էին, իսկ 44-րդ օրը կնքվեց կապիտուլիացիան: 2016-2020թ. միջև ընկած ժամանակահատվածում բոլոր իշխանավորները, թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում կրում են պատասխանատվություն Արցախի կորստի, իմ ժողովրդի տառապանքների համար: Տատս ասում էր սոխը, սխտորից լավը չի»։

Աղբյուրը` Անի կաղինյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր