ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+27 °C
«Ապրիլի 5-ի բրյուսելյան հանդիպումն ընդամենը Հայաստանին մի քիչ փող տալու մասին է»․ Արթուր Խաչատրյան
11:06, 02.04.2024 | mamul.am
3252 | 0

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը 168TV-ի եթերում անդրադառնալով Բրյուսելում ապրիլի 5-ին սպասվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի հանդիպմանը, Հայաստանի անվտանգությունն ապահովելուն ուղղված քայլեր ակնկալողներին հիշեցրել է՝ այս մարդիկ այն նույն պաշտոնյաներն են, որոնք որևէ գործնական քայլ չեն արել Ալիևին սաստելու համար: Նրա խոսքով՝ ապրիլի 5-ին կայանալիք հանդիպումն ընդամենը «Հայաստանին մի քիչ փող տալուն նվիրված հանդիպում է լինելու, ուրիշ ոչինչ»։
«Խոսում են Հայաստանի տնտեսական դիմակայունության բարձրացման մասին։ Դա նշանակում է, որ առաջարկում են գումար տրամադրել Հայաստանին, որպեսզի Հայաստանում սոցիալական ցնցումներ չլինեն։ Եվրոպան եթե այսօր իր բոլոր դռները բացի Հայաստանի առաջ, միևնույն է, Փաշինյանի իշխանության վարած քաղաքականության հետևանքով Հայաստանի տնտեսությունը Եվրոպա արտահանելու ոչինչ չունի։ Այո՛, Եվրոմիությունը քաղաքական կառույց է, կարող է դռներ բացել, բայց հարց է՝ կարողանալո՞ւ են արդյոք օգտվել այդ հնարավորությունից. չէ՞ որ սրանք ամբողջ արդյունաբերությունը սպանեցին, և հարց է առաջանում՝ ի՞նչ են արտահանելու Եվրոպա, երբ մեր երկրի բուն արդյունաբերությունն ու գյուղատնտեսությունը ջախջախել են»,- ասաց Խաչատրյանը՝ հավելելով, որ ակնկալել, թե Արևմուտքը հանկարծ պատրաստ կլինի Հայաստանին ռազմական աջակցություն ցույց տալ, անիմաստ է։ Ըստ պատգամավորի՝ քաղաքական առումով Եվրոպան իր համար նոր դաշնակիցներ է փորձում գտնել՝ ընդդեմ Ռուսաստանի, իսկ թե ի՞նչ է ստանում Հայաստանը դրանից, անհայտ է։

Արթուր Խաչատրյանի հարցազրույցը
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր