ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը 175 մլն դոլարի գրավ է մուծել խարդախության գործով, գրում է ABC-ն։ Այսպիսով, նա խուսափել է իր ակտիվների բռնագրավումից։ Փետրվարին դատարանը Թրամփին մեղավոր է ճանաչել կանխամտածված ֆինանսական մեքենայությունների համար։ Որոշման մեջ ասվում է, որ նախկին նախագահը 10 տարի շարունակ «ուռճացրել է» իր կարողությունը՝ բանկերին մոլորեցնելու և վարկային ավելի լավ պայմաններ ստանալու համար։ Թրամփը, որը կրկին Հանրապետական կուսակցությունից առաջադրվում է նախագահի թեկնածու, բոլոր մեղադրանքներն անհիմն է համարում և նշում, որ դրանք քաղաքական դրդապատճառներ ունեն։ |