ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+27 °C
«Տավուշով չի ավարտվելու, լավ իմացեք». Մովսես Հակոբյան
09:06, 03.04.2024 | mamul.am
4221 | 0

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, նախկին գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի բնորոշմամբ՝ նույնիսկ մանկապարտեզի երեխաները կարող են ասել, թե Հայաստանի անվտանգության համար ինչ նշանակություն ունեն Տավուշի այն տարածքները, որոնց մասին ՀՀ իշխանությունները խոսում են։
«Ինքս այս ամենի վերաբերյալ արդեն կարծիք չունեմ՝ ուշ է, որ խոսում ենք, ինչ-որ բանի օգո՞ւտ է տալիս։ Այս իշխանությունների օրոք ամեն ինչի վերաբերյալ պետք է հակառակն ասես, որ չանեն, հիմա «ճիշտ են անում, որ տալիս են», գուցե այսպես ասելուց հետո չտա՞ն։ Իրենք ամեն ինչի հակառակն են անում։

Իմ խոսքերից զարմանալ պետք չէ, այս ամենին ես անդրադարձել եմ դեռևս երեք տարի առաջ։ Երեք տարի այս նույն հարցերի մասին խոսում եմ՝ Տավուշով չի ավարտվելու, լավ իմացեք։ Բացեք իմ հարցազրույցները, հերթով կարդացեք, կտեսնեք»,- 168.am-ի հետ զրույցում ասել է Մովսես Հակոբյանը՝ պատասխանելով հարցին, թե Հայաստանն ու հատկապես Տավուշն ի՞նչ անվտանգային խնդիրներ կունենան, եթե իշխանությունը սահմանազատման ու սահմանագծման անվան տակ թշնամուն տա այն տարածքները, որոնց մասին Նիկոլ Փաշինյանը խոսեց Տավուշի մարզում։
Հաջորդ հարցին, թե ստեղծված իրավիճակում ի՞նչ է պետք անել, Մովսես Հակոբյանը նախ պատասխանեց, թե ինչ պետք չէր անել:

«Ժողովուրդն ուղղակի նման ապուշի չպետք է ընտրեր։ Ընտրեք այնպիսի մարդու, ով ունակ է ղեկավարելու։ Ժողովուրդն է որոշում, թե ով պետք է իրեն ղեկավարի, հիմա ժողովուրդը որոշել է, որ Նիկոլը մեզ պետք է ղեկավարի, ինչո՞ւ եք զարմանում։ Ժողովուրդն է որոշել, Նիկոլն էլ ինչպես ուզում, այնպես ղեկավարում է»,- շեշտել է Հակոբյանը:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուրում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր