ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +21 °C Վաղը`+23 °C
«Արևմտամետ, կամ ռուսամետ լինելուց առաջ մտածեք փողի մասին». Արա Արայան
02:06, 04.04.2024 | mamul.am
2381 | 0

Վերլուծաբան Արա Արայանի ֆեյսբուքյան գրառումը․ «Անիմաստ է հայերին մեծ քաղաքականություն բացատրելը, հայերին պետք է այդ ամենը բացատրել պարզ, կենցաղային լեզվով: Մի կողմ դնել քաղաքականությունը, ռուսամետության ու արևմտամետության մասին տաֆտալոգիան և խոսել ՓՈՂԻ մասին, հարցերի հարցը ՓՈՂԻ հարցն է: Որտղի՞ց, ո՞վ է Հայաստանին փող տալու: Ռուսաստանը Հայաստանին տալու փող չունի, ոչ էլ զենք ունի, նույնիսկ ցանկություն չունի, нету...
Եվ Հայաստանում պտտվող փողը ռուս ռելոկանտներինը չէ, խոպանչիներինը չէ, Ռուսաստան արտահանված խղճուկ ապրանքածավալը չէ:
Հայաստանում պտտվող փողը հիմնականում ՀՀ պետ բյուջեից տարբեր խողովակներով տնտեսության մեջ, հետո բազմաթիվ մեծ ու փոքր գրպաններ հասած փողն է:
Իսկ որտեղի՞ց ՀՀ կառավարությանը փող:
Պետական պարտքը 11 միլիարդը հատել է:
Պարտքերը պետք է վերադարձնել և վերցնել ավելի մեծ պարտքեր, այլընտրանք չկա: Իսկ որտեղի՞ց վերցնել...
Թե չէ դառմոեդ քաղաքագետների մի ողջ պլեադա հանուն երկու կոպեկի գիշեր ու ցերեկ պատվերով քարոզ է անում, բայց փողի մասին ոչ մի խոսք: Որտեղի՞ց պիտի երկիրը փող հայթայթի...
Մարդիկ էէս իդիոտ քարոզիչների ապուշություններն են վերցնում դնում, իհարկե մտքում գլխավոր հարցը չմոռանալով, ե՞րբ է հերթական բանկի տոկոսը փակելու օրը և ինչպե՞ս պիտի այդ տոկոսը ճարել ու փակել:
Պետությունն էլ այդ դիլեմայի առաջ է կանգնած, հավատացեք:
Փողի հարցը կարևոր է, արևմտամետ, կամ ռուսամետ լինելուց առաջ՝ մտածեք փողի մասին...)»:

Աղբյուրը` Արա Արայան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր