«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարմանը մնացել է 730 օր՝ գրեթե 2 տարի, եթե չոր հաշվարկ անենք։ Անհայտ է, թե վերջին տարիներին Արցախի 11.458 կմ² տարածքը հանձնած և ՀՀ սուվերեն որոշ տարածքների նկատմամբ ակնհայտ հակահայ նպատակներ հետապնդող ՀՀ վարչապետը ինչպես է պատրաստվում հուսալ, որ կարժանանա ժողովրդի վստահության քվեին։ Անգամ «Գելլափ»-ի հարցումները, ամերիկյան կազմակերպությունների հարցումները հրապարակավ վկայում են, որ հաջորդ ընտրություններում Նիկոլ Փաշինյանը այսօրվա միահեծան կառավարման համակարգը չի ունենալու, եթե չասենք, որ Սահակաշվիլու նման նրան կմերժի ժողովուրդը. Փաշինյանի այսօրվա կարգավիճակին մնացել է 730 օր»: |