Ճապոնիայի հյուսիս-արևելքում՝ Ֆուկուսիմա պրեֆեկտուրայում, 6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Ճապոնիայի օդերևութաբանական գործակալությունը։ Էպիկենտրոնը գտնվել է 40 կմ խորության վրա։ Ստորգետնյա ցնցումները զգացվել են նաև Տոկիոյի կենտրոնում: Զոհերի մասին տեղեկություններ չեն ստացվել։ Ցունամիի վտանգ չի հայտարարվել։ |