ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +10 °C ... +21 °C Վաղը`+19 °C
ԿՀՎ-ն Իսրայելին զգուշացրել է Իրանի հնարավոր հարվածի մասին․ #Voxnews
09:54, 04.04.2024 | mamul.am
3206 | 0

Իրանը մտադիր է առաջիկա 48 ժամում հարված հասցնել Իսրայելին, գրում է Voxnews-ը։ Նշվում է, որ կկիրառվեն հարյուրավոր անօդաչուներ և հրթիռներ։ Իսրայելական օդուժն արդեն բերվել է մարտական պատրաստության վիճակի։ Israel Hayom թերթի լրագրող Յայիր Ալթմանը գրում է․ «ԿՀՎ բարձրաստիճան աշխատակիցներն Իսրայելին հայտնել են, որ Իրանն առաջիկա 48 ժամվա ընթացքում կհարձակվի Իսրայելի վրա։ Խոսվում է անօդաչուների և թևավոր հրթիռների համակցված հարձակման մասին, որոնք անմիջապես Իրանից արձակվելու են ռազմավարական նշանակության օբյեկտների ուղղությամբ»։

Իսրայելի պաշտպանության բանակը որոշել է ավելացնել անձնակազմի թիվը։ Այս մասին ապրիլի 3-ի երեկոյան հայտնել է ՑԱՀԱԼ-ի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ գեներալ Մոհամմադ Ռեզա Զահեդիի սպանության համար Իսրայելից վրեժ լուծելու Իրանի սպառնալիքներից հետո ՑԱՀԱԼ-ը բարձրացրել է զգոնությունը։ Զինվորականները մտավախություն ունեն, որ իրանցիները կփորձեն հրթիռներով կամ դրոններով հարձակվել Իսրայելի վրա Իրաքում, Եմենում, Սիրիայում և Լիբանանում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր