Իրանի հարավ-արևելքում հարձակման են ենթարկվել ոստիկանական 2 բաժանմունքներ։ Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Ջեյշ ալ Ադլ» ահաբեկչական խմբավորումը, հաղորդում է РИА Новости-ն։ Հարձակման հետևանքով 3 ոստիկան է զոհվել։ Aamaj News-ի տվյալներով՝ զինված բախումներ են գրանցվել նաև Ռաս, Չաբահար և Սարքար քաղաքներում: Գործակալությունը նշում է, որ «Ջեյշ ալ Ադլ»-ը հարձակումն անվանել է «շղթայական գործողություն»։ |