ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +9 °C ... +19 °C Վաղը`+19 °C
Լըքորնյուն փորձում էր համոզել Շոյգուին․ ՌԴ ՊՆ
10:30, 04.04.2024 | mamul.am
4472 | 0

Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լըքորնյուն հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ, որի ընթացքում փորձել է համոզել իր գործընկերոջը, որ Ուկրաինան և Արևմուտքի երկրները կապ չունեն Crocus City Hall-ի վրա հարձակման հետ, գրում է РИА Новости-ն՝ վկայակոչելով ՌԴ ՊՆ մամուլի ծառայությանը։

ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ Լըքորնյուն ցավակցություն է հայտնել և հերթական անգամ նշել, որ հարձակման պատասխանատվությունը կրում են ԻՊ գրոհայինները: Ի պատասխան՝ Շոյգուն հայտարարել է, որ ահաբեկչության հետաքննությունը շարունակվում է. ռուսական հատուկ ծառայությունները տեղեկություններ ունեն հարձակման կազմակերպման հարցում ուկրաինական հետքի մասին։

Շոյգուն նաև ասել է, որ եթե Ֆրանսիան իր զորքերն ուղարկի Ուկրաինա, ինչի մասին հայտարարել էր ավելի վաղ, ապա դա «խնդիրներ կստեղծի» Փարիզի համար:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր