ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +19 °C ... +33 °C Վաղը`+33 °C
«Մեր պետականության համար ոտքի են կանգնել դեռևս միայն ոսկեպարցիները»․ Սուրեն Պետրոսյան
15:18, 04.04.2024 | mamul.am
1267 | 0

«Ոսկեպարցիների դիրքորոշումը չի փոխվել, այստեղ ոչ ոք չի պատրաստվում մեր հայրենքից որևէ սանտիմետր զիջել»,-Ոսկեպարում լրագրողների հետ զրույցում ասել է «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը։ «Հանձնվում են մեր հյուսիսային դարպասները, և մեր պետականության համար ոտքի են կանգնել դեռևս միայն ոսկեպարցիները։ Եկեք կանգնեք նրանց կողքին»,- ասել է քաղաքագետը՝ չհամաձայնելով այն տեսակետին, թե Տավուշի տարածքների հանձնման դեմ ընդվզման գործողությունները պետք է Երևանում իրականացվեն։ Պետրոսյանը համոզված է՝ գործողությունների կիզակետը պետք է լինի Ոսկեպարը և որ համազգային համախմբման դեպքում, զինված ուժերը դիրքերը զիջելու հրաման չեն կատարի։

«Մեր պետականության համար ոտքի են կանգնել դեռևս միայն ոսկեպարցիները»․ Սուրեն Պետրոսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր