Ադրբեջանը ռազմավարական կարևոր գործընկեր է, բարի հարևան ու հուսալի դաշնակից։ Այս մասին ասվում է Ադրբեջանում ՌԴ դեսպանատան հայտարարության մեջ՝ Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 32-րդ տարեդարձի կապակցությամբ: «Հաջողությամբ ընթանում է առևտրատնտեսական համագործակցությունը։ Երկկողմ առևտրաշրջանառությունը 2023 թվականին աճել է 17,5%-ով։ Ռուսաստանը շարունակում է մնալ Ադրբեջանի առևտրատնտեսական առաջատար գործընկերներից մեկը։ Ադրբեջանի տարածքում իրականացվում են ներդրումային տարբեր նախագծեր՝ ռուսական մասնակցությամբ։ Ընդլայնվում են գործարար համայնքների միջև շփումները»,- ասվում է հաղորդագրության մեջ։ |