ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +9 °C ... +19 °C Վաղը`+20 °C
«Ադրբեջանը ռազմավարական կարևոր գործընկեր է, բարի հարևան ու հուսալի դաշնակից»․ Ադրբեջանում ՌԴ դեսպանատուն
15:00, 04.04.2024 | mamul.am
8892 | 2

Ադրբեջանը ռազմավարական կարևոր գործընկեր է, բարի հարևան ու հուսալի դաշնակից։ Այս մասին ասվում է Ադրբեջանում ՌԴ դեսպանատան հայտարարության մեջ՝ Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 32-րդ տարեդարձի կապակցությամբ:

«Հաջողությամբ ընթանում է առևտրատնտեսական համագործակցությունը։ Երկկողմ առևտրաշրջանառությունը 2023 թվականին աճել է 17,5%-ով։ Ռուսաստանը շարունակում է մնալ Ադրբեջանի առևտրատնտեսական առաջատար գործընկերներից մեկը։ Ադրբեջանի տարածքում իրականացվում են ներդրումային տարբեր նախագծեր՝ ռուսական մասնակցությամբ։ Ընդլայնվում են գործարար համայնքների միջև շփումները»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր