ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +21 °C Վաղը`+20 °C
««Միր» քարտերի սպասարկման դադարեցումն ԱՄՆ սպառնալիքների արդյունք է»․ Պեսկով
16:00, 04.04.2024 | mamul.am
1580 | 0

Արտասահմանյան որոշ բանկերի կողմից «Միր» քարտերի սպասարկումից հրաժարվելը ԱՄՆ-ի կողմից սպառնալիքների և պատժամիջոցների տակ հայտնվելու մտավախությունների արդյունք է։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը: «Իսկապես, դա ԱՄՆ-ի կողմից բացարձակ անթաքույց ճնշման և սպառնալիքների արդյունք է։ Երկրները վախենում են իրենց ֆինանսական կառույցների նկատմամբ և՛ առաջնային, և՛ երկրորդային պատժամիջոցներից: Մենք շարունակում ենք երկխոսությունն այդ երկրների հետ՝ ռիսկերը նվազագույնի հասցնելու և փոխգործակցության մեխանիզմներ մշակելու համար, որոնք թույլ կտան ռիսկերն ամբողջությամբ նվազագույնի հասցնել»,- ասել է Պեսկովը։

Հիշեցնենք, որ «Միր» քարտերն այլևս չեն սպասարկվում Հայաստանում և Ղրղզստանում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր