ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +21 °C Վաղը`+21 °C
«Դա կնշանակի դե-յուրե ենթակառուցվածքային կախվածություն Ադրբեջանից». Վահե Դավթյան
19:00, 04.04.2024 | mamul.am
1388 | 0

Էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Խնդիրը միայն նրանում չէ, որ Տավուշի գյուղերի հանձնման դեպքում թշնամու վերահսկողության տակ կհայտնվի Հայաստանի գլխավոր՝ Կարմիր Կամուրջ-Սևքար-Բերդ մայրուղային գազատարը:
Խնդիրը նրանում է, որ այդ սցենարի կյանքի կոչման դեպքում մեծ է հավանականությունը, որ Բաքուն կարող է հանդես գալ Մոզդեկ-Թբիլիսի (Հյուսիսային) գազամուղը գնելու նախաձեռնությամբ:
Վերջինիս նախադրյալները առկա են:
Հիշեցնեմ, որ դեռևս 2011թ-ին Վրաստանի կառավարությունը իր ռազմավարական նշանակության ենթակառուցվածքների ցանկից հանեց Մոզդոկ-Թբիլիսի գազամուղն ու հայտարարեց այն վաճառքի հանելու մասին: Առաջիններից մեկը գազամուղը գնելու պատրաստակամություն հայտնեց ադրբեջանական SOCAR-ը՝ պատրաստ լինելով շուկայականից բարձր գին վճարել դրա համար: Գործընթացը, սակայն, կասեցվեց, այդ թվում՝ Երևանի դիվանագիտական ջանքերի շնորհիվ:
Այսօր, երբ Երևանը հանդես է գալիս տոտալ զիջողական-պարտվողական դիրքերից ու, մասնավորապես, անկաշկանդ կերպով դրսևորում է սեփական անվտանգային հաղորդակցությունները թշնամու վերահսկողությանը փաստացի փոխանցելու պատրաստակամությունը, պետք չէ բացառել, որ Բաքուն, գործի դնելով իր ազդեցության լծակները Վրաստանում, ինչ-որ պահի դառնա Հյուսիսային գազամուղի վրացական հատվածի սեփականատերը:
Իսկ դա կնշանակի արդեն դե-յուրե ենթակառուցվածքային կախվածություն Ադրբեջանից»։

Աղբյուրը` Վահե Դավթյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր