«Հրապարակ»-ը գրում է. «Օրերս հայտնի դարձավ, որ Արցախի հայաթափումից հետո Ստեփանակերտում մնացած Սարգիս Գալստյանը կնոջ հետ Հայաստան տեղափոխվելիս ձերբակալվել է, ապա կալանավորվել` լրտեսության մեղադրանքով։ Թե ինչու է Գալստյանը որոշել Արցախը դատարկվելուց միայն յոթ ամիս անց վերադառնալ Հայաստան, հարազատներին մանրամասներ հայտնի չեն։ Ամուսինները, որ այս ամիսներին Արցախում բնակվում էին Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի տանը, ում հետ քավոր-սանիկական կապեր ունեն, վերջին ամիսներին հարազատների հետ հաղորդակցության խնդիր են ունեցել: Վերջին անգամ մեկ ամիս առաջ են կապ հաստատել՝ հայտնելով, որ ինտերնետ կապի խնդիր կա Ստեփանակերտում: Բայց հարազատների համար էլ է անսպասելի եղել, երբ իմացել են, որ Գալստյանը սահմանն անցել է ու Հայաստանում կալանավորվել»: Մանրամասները՝ թերթի համարում: |