ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +9 °C ... +19 °C Վաղը`+20 °C
«ՌԴ-ն կգնահատի ՀՀ-ԵՄ-ԱՄՆ բանակցությունները միայն պաշտոնական հայտարարություններից հետո»․ Պեսկով
15:24, 05.04.2024 | mamul.am
2816 | 0

Ռուսաստանը կգնահատի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոհանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի բանակցությունների արդյունքները՝ միայն Երևանի պաշտոնական հայտարարություններից հետո։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Առայժմ մենք չգիտենք այդ հանդիպման ամբողջական օրակարգը, թեև կան որոշակի հաղորդագրություններ»,- ասել է նա՝ կոչ անելով «սպասել հայկական կողմից ինչ-որ հայտարարության այն առնչությամբ, թե ինչ նկատի ունեն՝ անդրատլանտյան ինտեգրման թեմա քննարկել ասելով»։ «Մենք նման օրակարգ չենք տեսել և չենք լսել։ Առայժմ ելնում ենք դրանից»,- հավելել է Պեսկովը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր