Մոլդովայում ծայրահեղական է ճանաչվել սև-դեղին-սպիտակ եռագույնը՝ Ռուսական կայսրության դրոշը, հայտնում է NewsMaker-ը։ Դատարանը որոշել է, որ դրոշը ծայրահեղական է։ Որոշումը կարող է վիճարկվել Քիշնևի վերաքննիչ դատարանում մեկ ամսվա ընթացքում։ Սև, դեղին և սպիտակ դրոշը Ռուսական կայսրության պաշտոնական դրոշն էր 1858-1896 թվականներին։ Այսօր այն ակտիվորեն օգտագործվում է ռուսական ազգայնական, միապետական և հայրենասիրական կազմակերպությունների կողմից։ |