ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +15 °C ... +29 °C Վաղը`+28 °C
«Եթե աշխարհից վերանա Հայաստանը, աշխարհը տխրելու է 2 օր». Վահրամ Միրաքյան
02:18, 07.04.2024 | mamul.am
4160 | 0

Գործարար, մարքեթոլոգ Վահրամ Միրաքյանի գրառումը. «Արցախի անցյալ տարվա ամենամեծ դասը, որ մենք պետք է հասկանանք, այն է, որ եթե աշխարհից վերանա Հայաստանը, աշխարհը տխրելու է 2 օր, հետո բոլորն անցնելու են իրենց գործերին:
Աշխարհ հասկացությունն էլ շատ չափազանցված է, օրինակ Բրազիլիան ու Ինդոնեզիան հաստատ չեն էլ նկատելու Հայաստանի ոչնչանալը: Հա, Ֆրանսիայի նախագահը մի երկու ելույթ կունենա, ԱՄՆ-ի պետքարտուղարն էլ, գուցե նույնիսկ ԱՄՆ-ի նախագահը, ՌԴ-ի նախագահն էլ կմեղադրի մեզ մեր ոչնչանալու կապակցությամբ ու վերջ, երկու օրից բոլորը կանցնեն իրենց գործերին:
Բայց ո՞վ ա իրականում տխրելու. լիբանանահայը, սիրիահայը, Լաս Վեգասում ու Շանհայում ապրող հայը, Սարատովում ու Սիդնեյում ապրող հայը: Ինչո՞ւ, որովհետև իրենք են որբացողը:
Հայաստանի վերանալուց աշխարհը տխրելու է 2 օր: Սա պետք է բոլորս լավ գիտակցենք ու մենակ էդ ժամանակ հույսներս կդնենք մեզ վրա ու կլուծենք բոլոր խնդիրները, որն ունենք, իսկ մենք ունենք բոլոր խնդիրները լուծելու պոտենցիալը»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր