ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +7 °C ... +20 °C Վաղը`+21 °C
«Հուսադրող է, որ ԵՄ առաքելությունը կարողանում է հերքել ռազմական տեղաշարժերի մասին պնդումները». Կլաար
20:18, 06.04.2024 | mamul.am
1918 | 1

Չնայած ռազմական տեղաշարժերի մասին որոշ պնդումներին՝ հուսադրող է, որ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը կարողանում է հերքել դրանք: Այս մասին իր թվիթերյան էջում գրել է Հարավային Կովկասի հարցերով Եվրոմիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:

«ԵՄ դիտորդական առաքելությունը նաև մնում է չօգտագործված ռեսուրս՝ օգնելու վերացնել թյուրիմացությունները և կեղծ ընկալումները»,- հավելել է նա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը հայտնել էր, որ այսօր պարեկություն է իրականացրել Սոթքի, Վերին Շորժայի, Արավուսի և Մովսեսի տարածքներում, իրավիճակը եղել է կայուն և հանգիստ:

Հավելենք, որ ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերը Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սահմանագոտու մի շարք ուղղություններում տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից փոփոխական ինտենսիվությամբ կրակ են բացել ՀՀ ԶՈւ դիրքերի ուղղությամբ:

Աղբյուրը` Տոյվո Կլաար
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր