Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Գերագույն Ռադան առաջիկա շաբաթներին պետք է քվեարկի զորահավաքային օրինագծի վերաբերյալ։ «Կարծում եմ՝ առաջիկա շաբաթների ընթացքում խորհրդարանը կքվեարկի մոբիլիզացիայի մասին օրենքը»,- ընդգծել է Ուկրաինայի նախագահը։ Ուկրաինայում զորահավաք հայտարարվել է 2022 թվականի փետրվարին ռուսական լայնածավալ ներխուժումից հետո։ Միաժամանակ մտցվել է նաև ռազմական դրություն։ Ե՛վ զորահավաքը, և՛ ռազմական դրությունն արդեն մի քանի անգամ երկարացվել են, վերջինը՝ 90 օրով՝ մինչև 2024 թվականի մայիսի 13-ը։ |