ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +8 °C ... +21 °C Վաղը`+23 °C
«Ադրբեջանը կրակոցներով ասում է, որ այս տարածաշրջանի հարցերը լուծվում են իր խաղի կանոններով». Կարեն Հովհաննիսյան
22:48, 06.04.2024 | mamul.am
1668 | 0

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Ադրբեջանն անցած գիշերը կրակոցներով ասում է, որ այս տարածաշրջանի հարցերը լուծվում են այս տարածաշրջանում, և իր խաղի կանոններով։ Ադրբեջանը փորձում է իր համար պատմական պահն օգտագործել հօգուտ իրեն։ Իսկ պատմական պահը խախտված ռազմական բալանսն է։
Ոչ մեկ մեզ չի կարող տալ անվտանգային երաշխիքներ` բացառությամբ Հայոց բանակի, բացառությամբ սեփական ռազմարդյունաբերության, բացառացությամբ մեր գիտության։
Բոլորը մեր «թևերի տակը միայն ձմերուկ կարող են տալ»՝ օրհասկան պահին զբաղեցրած պահելով կռվելու, պաշտպանվելու համար ամենաարդյունավետ մարմնի մասը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր