ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +7 °C ... +20 °C Վաղը`+21 °C
«Ադրբեջանի իշխանությունը երբեք չի գնալու խաղաղության». «Թաթոյան» հիմնադրամ
23:18, 06.04.2024 | mamul.am
3159 | 0

«Թաթոյան» հիմնադրամը գրում է. «Այս գիշերվա ադրբեջանական կրակոցները Հայաստանի Տավուշի մարզի գյուղերի (Մովսես, Ներքին Կարմիրաղբյուր և այլն) ուղղությամբ և անմիջական հարևանությամբ ևս մեկ անգամ ցույց են տալիս, որ Ադրբեջանի իշխանությունը երբեք չի գնալու խաղաղության։
Ադրբեջանի իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ռասիզմի ու ատելության վրա. դա նրանց համար գոյության երաշխիք է:
Այս պարբերական բնույթ կրող հանցանքները խաթարել են մեր գյուղերի ու քաղաքների անվտանգությունը, մարդիկ զրկված են խաղաղ ու անվտանգ կյանքից, ընտանիքի եկամուտը վաստակելու հնարավորությունից:
Ուստի, որևէ պարագայում չի կարելի թույլ տալ նրանց ներկայությունը մեր գյուղերի հարևանությամբ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր