ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +9 °C ... +21 °C Վաղը`+21 °C
«Հստակ ուղղություններ են նշվում, որոնք չափազանց կարևոր են մեզ համար». Արարատ Միրզոյան
23:30, 06.04.2024 | mamul.am
4022 | 1

«Լուրեր»-ի տաղավարում, խոսելով նախօրեին կայացած` Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լեյեն հանդիպման մասին, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այն համարեց «իսկապես կարևոր»: «Այսպիսի ձևաչափով հանդիպում տեղի չէր ունեցել և այս հանդիպումը կարևոր հանգրվան էր Միացյալ նահանգների և ԵՄ հետ մեր հարաբերությունների զարգացման համատեքստում, սա ոչ սկզիբն էր, ոչ էլ, ամենևին, ավարտը, այլ հանգրվաններից մեկը:

«Հանդիպման արդյունքներով հայտարարության մեջ հստակ ուղղություններ են նշվում, որոնք չափազանց կարևոր են մեզ համար՝ սկսած ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սատարումից, սա ամենակարևոր քաղաքական հայտարարությունն է, որի կարիքը իսկապես մենք այսօր ունենք: Շարունակելով ժողովրդավարական բարեփոխումներին աջակցություն հայտնելը ԵՄ և ԱՄՆ կողմից և մյուս ուղղություններով՝ տնտեսական, սոցիալ-տնտեսական դիմակայությունների, այդ թվում և ատոմային էներգետիկայի, բայց ոչ միայն, որովհետև խոսվում էր նաև ՀՀ-ից էլեկտրաէներգիայի արտահանման մասին սևծովյան ստորջրյա մալուխին հայաստանյան մասնակցության մասին, խոսվում էր, որ զանազան վիզային ռեժիմներ կարող են մտցվել և այլն»,- ասել է նա:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր