ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+32 °C
«Պայքարում եմ ունենալ մի երկիր, որտեղ մայրերն ու քույրերը կլինեն կիրթ ու հայրենասեր». Նաիրի Հոխիկյան
01:06, 08.04.2024 | mamul.am
1455 | 0

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երազում եմ ու պայքարում ունենալ մի երկիր, որտեղ մայրերն ու քույրերը, կանայք ոչ թե լացով բանակ կճամփեն իրենց տան տղաներին, այլ երգ ու պարով, ոգևորված ու պատվի զգացումով։
Պայքարում եմ ունենալ մի երկիր, որտեղ կանայք չեն լսի հայհոյանքով խոսող դոգերին ու մյուս չորքոտանիներին, այլ մաքուր կպահեն իրենց հոգիները սատանայական մտքերից։
Պայքարում եմ ունենալ մի երկիր, որտեղ մայրերն ու քույրերը երբեք չեն անիծի, այլ միայն սեր ու փաղաքշանք կտան իրենց հայրենակիցներին։
Պայքարում եմ ունենալ մի երկիր, որտեղ մայրերն ու քույրերը կլինեն կիրթ ու հայրենասեր, որպեսզի կարողանան հայրենիքին տալ կիրթ ու հայրենիքին նվիրյալ զավակներ։
Պայքարում եմ ունենալ մի երկիր, որտեղ մայրերն ու քույրերը կճանաչեն մեր հայրենիքը, ինչպես ճանաչում են սեփական տան ամեն անկյունը։
Ճանաչելով են սիրում հայրենիքը։
Գարեգին Նժդեհն ասում էր` սեփական մորը չճանաչող մարդը ամեն կնոջ կարող է մայր կոչել։ Նույնկերպ պետք է ճանաչել մայր հայրենիքը, որպեսզի ուրիշ երկրների հայրենիք ու մայր չկոչենք։
Սիրելի մայրեր և քույրեր, շնորհավորում եմ ապրիլի 7 -ի առիթով և մաղթում լավագույնը ձեր անձնական կյանքում։ Բայց հիշեք, որ կյանքի իմաստի հիմքում հայրենիքն է, ինչպես որ կանայք են տղամարդկանց գոյության իմաստի հիմքերում»։

Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան
Կիսվի՛ր այս նյութով՝
10:24, 10.04.2024
3334 | 0
դեպի վեր