ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+7 °C, +7 °C ... +20 °C Վաղը`+21 °C
Ադրբեջանական կրակոցների հետևանքով վնասվել է Տեղ գյուղի տներից մեկի պատուհանը
14:24, 07.04.2024 | mamul.am
1702 | 0

ՀՀ ներքին գործերի նախարարությունը հայտնում է․ «ՀՀ ներքին գործերի նախարարությունը հայտնում է, որ ապրիլի 7-ին, ժամը 00։30-ից 1։00 ընկած ժամանակահատվածում Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում ադրբեջանական կողմից փոքր տրամաչափի զինատեսակներից արձակված անկանոն և ոչ նպատակային կրակի հետևանքով վնասվել է նույն գյուղի տներից մեկի պատուհանը։ Տան բնակիչը վնասվածք չի ստացել։ Կրակոցների պատճառով Տեղ գյուղի բնակիչներին այլ վնասներ չեն հասցվել։
ՆԳՆ ոստիկանությունը ձեռնարկում է օրենքով նախատեսված գործողություններ, ինչից հետո փաստաթղթերը կներկայացվեն Քննչական կոմիտե»։

Կրակոցների հետևանքով վնասվել է Տեղ գյուղի տներից մեկի պատուհանը
Կրակոցների հետևանքով վնասվել է Տեղ գյուղի տներից մեկի պատուհանը
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր