ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+32 °C
Հայ ժողովրդի մշակութային և հոգևոր կենտրոններից մեկը` հայոց արքաների գերեզմանավայրը` Թորդան
02:06, 08.04.2024 | mamul.am
2570 | 0

Պատմական նյութերի ուսումնասիրող Խաժակ Սիրեկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայ ժողովրդի մշակութային և հոգևոր կենտրոններից մեկը, հայոց արքաների գերեզմանավայրը
Թորդան
Թորդան գյուղը գտնվում է Մեծ Հայքի Բարձր Հայք աշխարհի Դարանաղյաց գավառում, իսկ հետագայում Էրզրումի վիլայեթի Կամախի գավառակում, Սեպուհ լեռան արևելյան բլրաշատ լանջի վրա, ձորի մեջ։
Թորդանում է եղել հեթանոս Բարշամ աստծո «Սպիտակափառ դուռ» հատուկ մեհյանը։ IV դարում Գրիգոր Լուսավորիչը այն քանդել է տալիս և նրա տեղը կառուցում է Ս. Խաչ (Ս. Փրկիչ կամ Ս. Նշան) եկեղեցին, որը հետագայում հայտնի էր Ս. Նշան անունով։ Ավելի ուշ վանքի համալիրում կառուցվեց քառակուսի հատակագծով պանթեոն եկեղեցի, որտեղ ամփոփվեց Գրիգոր Լուսավորչի, նրա մի քանի ժառանգների և Տրդատ Գ թագավորի աճյունները։ Եկեղեցին կոչվում էր «Ինը Սրբոց գերեզմանք:
Սեպուհ լեռը կոչվել է նաև Դարանաղյաց, Մանյա լեռ, Մանյա այրք, Մանեի քարանձավների լեռ և Սեպուռ։ Գտնվում է Անտիպոնտական լեռներում, Կամախի բարձրավանդակում, Երզնկայի դաշտի արևմտյան կողմում։ Լանջերը անտառապատ են, ապառաժոտ։ Լեռան լանջերին կան անդնդախոր ձորեր ու քարանձավներ։
Մովսես Խորենացին հիշատակում է, որ Մանեն, որը սուրբ Հռիմսիմյանց խմբի անդամներից մեկն էր, չգնաց մյուսների ճանապարհով և բնակվեց այս լեռան վրա, մի քարայրում և դրա համար էլ լեռը կոչվեց Մանեի քարայրների լեռ։ Մանեի մահից հետո այս քարայրում է հաստատվում Գրիգոր Լուսավորիչը։ Ըստ Վարդան Արևելցու Տրդատ թագավորը գնում է Սեպուհ լեռ Գրիգորին տեսնելու։ Նա Գրիգորին է նվիրում իր սուրը, որը նվեր էր ստացել Կոնստանդին կայսրից։ Գորիգորն օրհնել է սուրը, այնուհետև այն կախել է օդում, որպեսզի սուրը ծառայի որպես միաբանության նշան, սակայն թուրն օդում կախված տեսանելի էր միայն արժանիներին»:

Հայոց արքաների գերեզմանավայրը` Թորդան
Հայոց արքաների գերեզմանավայրը` Թորդան
Հայոց արքաների գերեզմանավայրը` Թորդան
Հայոց արքաների գերեզմանավայրը` Թորդան
Հայոց արքաների գերեզմանավայրը` Թորդան
Հայոց արքաների գերեզմանավայրը` Թորդան
Հայոց արքաների գերեզմանավայրը` Թորդան
Հայոց արքաների գերեզմանավայրը` Թորդան
Կիսվի՛ր այս նյութով՝
10:24, 10.04.2024
3334 | 0
դեպի վեր