«5 հարց Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է քաղաքացիների հարցերին: «Ձեր դատավարության ընթացքում, այս վերջին նիստին, պարզ դարձավ, որ դատախազությունն անգամ ճիշտ թվեր չի ներկայացնում դատարան։ Արմեն Աշոտյանը կալանավայրից պատասխանել է. «Շնորհակալ եմ Ձեզ և տասնյակ հազարավոր իմ հայրենակիցներին ձեր աջակցության, ուշադրության և համերաշխության համար: Հայ ժողովրդի մեծամասնությունն այլևս քաջ գիտակցում է և գիտի, որ իմ դեմ քրեական գործը ոչ միայն թքած-կպցրած է, ոչ միայն ապօրինի է, այլև անգրագետ։ Այն բաղկացած է մեծ և փոքր խախտումներից, հորինվածքներից և ապօրինություններից։ Փոքր տրամաչափի խախտումների մակարդակում դատարանն իրեն շռայլություն է թույլ տալիս ճշմարիտ և օբյեկտիվ գնահատականներ տալ, ինչպես եղավ վերջին նիստում։ Անկախ Հայաստանի դատական հանմակարգի խայտառակ կախյալությունից և քաղաքականացվածվությունից աչքեր ունեցողը տեսնում է, ականջ ունեցողը լսում է, թե ինչ է կատարում ոչ միայն իմ, այլև մյուս քաղաքական բանտարկյալների նիստերին։ Մինչև ե՞րբ նման գործերով դատարանները կփորձեն ապացուցել, որ մածունը սև է, ածուխը` սպիտակ, իսկ երկրագունդը` տափակ, դժվարանում եմ ասել։ Ակնհայտ է, որ Հայաստանում այլևս կալանավորների overdose է, որ կալանքը բացահայտ կերպով օգտագործվում է` ոչ թե որպես խափանման, այլև պատժի միջոց։ Ցանկացած երկրի համար քաղբանտարկյալներ ունենալը խարան է։ Եվ եթե ոմանք ջայլամների պես գլուխները ավազների մեջ չտեսնելու են տալիս այս հարցը, ապա մեկ է, այդ խարանը դաջվում է նրանց դուրս ցցված մարմնամասի վրա»։ |