ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+32 °C
«Ի՞նչ պիտի ասեն ՀՀ իշխանությունները, եթե «ոչ նպատակային» կրակից ՀՀ քաղաքացի վիրավորվի կամ զոհվի». Վահե Սարուխանյան
23:48, 07.04.2024 | mamul.am
1837 | 0

Լրագրող Վահե Սարուխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փաշինյանի իշխանությունը շարունակում է, իբր թե, «իրավիճակը չսրելու» սնանկ քաղաքականությունը։ Թշնամին արդեն երեք օր կրակում է ՀՀ գյուղերի ու դիրքերի վրա, իսկ ՊՆ-ն ու ՆԳՆ-ն միաբերան հայտարարում են, թե հակառակ կողմից «անկանոն և ոչ նպատակային կրակ» է վարվել։ Ընդ որում՝ էդ «ոչ նպատակային» կրակը մարդկանց առայժմ միայն գույքային վնասներ է պատճառել։ Ամսի 6-ին ՊՆ-ն համարձակություն ունեցավ ասել, թե «ակնհայտ է, որ ադրբեջանական կողմի նշված գործողություններն ունեցել են սադրիչ նպատակ», իսկ ԱԳՆ-ն հայտարարեց, որ «Ադրբեջանն ակնհայտորեն հետապնդել է սադրիչ նպատակ»։ Էսքանը նաև ամենաանգրագետին է պարզ, պարզ է նաև, որ հակամարտող կողմերից մեկը չի կարող մյուսի ուղղությամբ կրակել «ոչ նպատակային», առավել ևս, եթե վաղուց ապացուցել է, որ նպատակը կոնկրետ է՝ վախեցնել, ահաբեկել, դրա հաշվին զիջումներ կորզել, ինչը ՀՀ էս իշխանությունների օրոք կարողացել է շատ հաջող գլուխ բերել։ Հիմա էս ամենի ֆոնին կանգնել ու «ոչ նպատակային» կրակի մասին խոսել, նշանակում է կրակողի շահերից բխող մեղմասացության դաշտ մտնել, և, որ ավելի վատ է, ցույց տալ, որ վախենում ես իրերն իրենց անունով կոչել, ինչը միայն ոգևորում է սանձարձակ թշնամուն ու ապակողմնորոշում կողքից նայող որևէ երրորդ, չեզոք կողմի։ Էն, որ Փաշինյանի թիմի էս մարտավարությունն ադեկվատ չէ գետնի վրա տեղի ունեցողին, ապացուցվել է մեր ունեցած կորուստների գնով։ Ի՞նչ պիտի ասեն ՀՀ իշխանությունները, եթե «ոչ նպատակային» կրակից ՀՀ քաղաքացի վիրավորվի կամ զոհվի։ Երևի քրգործ կհարուցեն անզգուշությամբ կյանքից զրկելու հոդվածով»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր