ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +9 °C ... +19 °C Վաղը`+19 °C
Ֆինլանդիայի նախագահը հայտարարել է Ռուսաստանի հետ երկխոսության իսպառ բացակայության մասին
10:24, 08.04.2024 | mamul.am
1770 | 0

Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը CNN հեռուստաալիքին հայտնել է Ռուսաստանի հետ քաղաքական երկխոսության իսպառ բացակայության մասին։

«Անկեղծ կլինեմ, մենք հիմա բացարձակապես ոչ մի քաղաքական երկխոսություն չունենք Ռուսաստանի հետ»,- ասել է նա։

Ստուբը հստակեցրել է, որ երկխոսությունն անհրաժեշտ է, մասնավորապես, Ուկրաինայում հակամարտության շուրջ խաղաղ բանակցությունների համար: Սակայն առայժմ, նրա կարծիքով, նման բանակցություններն անհնար են։

«Խաղաղության հասնելու միակ ճանապարհը մարտի դաշտն է»,- հավելել է Ստուբը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր