Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը CNN հեռուստաալիքին հայտնել է Ռուսաստանի հետ քաղաքական երկխոսության իսպառ բացակայության մասին։ «Անկեղծ կլինեմ, մենք հիմա բացարձակապես ոչ մի քաղաքական երկխոսություն չունենք Ռուսաստանի հետ»,- ասել է նա։ Ստուբը հստակեցրել է, որ երկխոսությունն անհրաժեշտ է, մասնավորապես, Ուկրաինայում հակամարտության շուրջ խաղաղ բանակցությունների համար: Սակայն առայժմ, նրա կարծիքով, նման բանակցություններն անհնար են։ «Խաղաղության հասնելու միակ ճանապարհը մարտի դաշտն է»,- հավելել է Ստուբը։ |