ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +12 °C ... +22 °C Վաղը`+20 °C
Օրսկում նոր տարածքներ են անցել ջրի տակ. տարհանումը շարունակվում է
11:00, 08.04.2024 | mamul.am
2739 | 0

Օրսկի փողոցներում ամենուր նավակներ են։ Փրկարարները շրջում են բակերով, նավակներով տեղափոխում մարդկանց, որոնք չեն կարողացել լքել իրենց բնակարանները, տեղացիներին դուրս են բերում շքամուտքերից և օգնում հասնել ցամաք։ Մարդկանց տեղափոխում են ձեռքերի վրա, հաճախ անհրաժեշտ է լինում օգնություն տարեցներին և հաշմանդամներին։

Հին քաղաքի շրջանում հեղեղվել են մեքենաներ, տների շքամուտքերը և առաջին հարկերը: Փրկարարների խոսքով՝ շատերն ուշադրություն չեն դարձնում ահազանգին, անտեսում են տարհանման կոչերը և մնում են տանը՝ հույս ունենալով, որ ջուրն իրենց չի հասնի:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Օրսկում ամբարտակի փլուզման հետևանքով 2450 տուն ջրի տակ է անցել։

Օրսկում նոր տարածքներ են անցել ջրի տակ. տարհանումը շարունակվում է
Օրսկում ուժգին հոսանքը խանգարում է փրկարարներին նավակներով հասնել Հին քաղաք
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր