ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+32 °C
«Հայաստանում էլ Նիկոլ Փաշինյանն է պատանդ վերցնում»․ Աննա Մկրտչյան
12:00, 08.04.2024 | mamul.am
2080 | 1

ՀՀ ԱԳՆ-ի դիմաց շարունակվում է քաղբանտարկյալների ազատության պահանջով բողոքի ակցիան: ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ԵԽ-ից սպասումները մեծ չեն, քանի որ նրանք չեն նկատում Նիկոլ Փաշինյանի արարքնեը․ «ՀՀ քաղաքացու անվտանգությունը պետք է ապահովի ՀՀ իշխանությունը, անկախ նրանից, թե գլոբուսի որ ծայրում է գտնվում և ինչ կարգավիճակով։ ՀՀ քաղաքացիները Բաքվում պատանդառության մեջ են, շատերը խոշտանգումներով սպանվել են, իսկ իշխանությունները զրո ջանք են գործադրում նրանց վերադարձնելու կամ անվտանգության նվազագույն պայմաններ ապահովելու համար։ Նույն իշխանության որոշ ներկայացուցիչներ հայտարարում են, որ Բաքվում գտնվող գերիներն իրենց համար մեռած են կամ հանցագործներ են։ ՀՀ քաղաքացիների և աշխարհի հայերի համար մեծ չէ տարբերությունը՝ Հայաստանում են գտնվում, թե Ադրբեջանում, քանի որ այստեղ էլ Նիկոլ Փաշինյան կա, ով հավասարազոր թշնամին է հայ ժողովրդի ու մեր հայրենիքի, Հայաստանում էլ Նիկոլ Փաշինյանն է պատանդառում։ Տասնյակ քաղբանտարկյալներ բանտերում են, կալանավորվել են Նիկոլի կողմից՝ ճշմարտությունն ասելու և հայրենիք ունենալու ցանկության համար»,- ասել է Մկրտչյանը:

«Հայաստանում էլ Նիկոլ Փաշինյանն է պատանդ վերցնում»․ Աննա Մկրտչյան
Կիսվի՛ր այս նյութով՝
10:24, 10.04.2024
3334 | 0
դեպի վեր