ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
«Եթե չեք կարողանում բարեկամ լինել, մի ձգտեք թշնամանալ»․ Գևորգ Դանիելյան
17:24, 08.04.2024 | mamul.am
1867 | 0

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայ-ռուսական հարաբերությունները պարզունակ, զուտ զգացմունքային ընկալումների, առավել ևս արկածախնդրության նյութ չէ: Ընդամենը պարզ, մարդկային լեզվով փորձեք բացատրել, թե ինչ է սպասվում, այսպես կոչված՝ պետական ու տնտեսական անվտանգության դիվերսիֆիկացիա նախաձեռնելու արդյունքում, կկարողանա՞նք գոնե մասնակի հաղթահարել: Պատգամավորի շուրթերով մարդկանց կարելի է կոչ անել, որ պատրաստվեն գոյատևել առանց գազի և էլեկտրականության, բայց չպետք է մոռանալ, որ մեկ այլ պատգամավոր էլ համոզիչ պնդում էր, թե իրենք էնտուզիաստ չեն, որ առանց պարգևավճարի ու բարձր աշխատավարձի համաձայնվեն աշխատել:
Իսկ այդպիսի իրավիճակում, Երկրի համար առանցքային հարցերում չպետք է խուսափել հանրաքվեներից, վերջապես որոշումների բեռը հենց նրանց է բաժին հասնում:
Հ.Գ. Նկատե՞լ եք, որ ռուսական գազը արևմուտք է հասնում ադրբեջանով, և եթե չեք ուզում, չեք կարողանում բարեկամ լինել, ապա առավել ևս մի ձգտեք թշնամանալ, այլապես կերազենք, որ ճանապարհին միայն ցուլեր հայտնվեն ....»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր