ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
Ստամբուլի և Անկարայի քաղաքապետերն սկսել են նախագահական աթոռի համար մրցապայքարը
17:48, 08.04.2024 | mamul.am
2206 | 0

Թուրքիայում կայացած ՏԻՄ ընտրությունները, որոնցում հաղթել է ընդդիմությունը, վիճաբանության սկիզբ են դրել այն հարցի շուրջ, թե ով կարող է դառնալ հանրապետության նոր նախագահը՝ Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն, թե Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշը, գրում է Hürriyet-ը՝ նշելով, որ մարտի 31-ին կայացած ընտրություններից հետո քաղաքապետերը փաստացի սկսել են նախագահական աթոռի համար մրցապայքարը։ Թուրքիայում նախագահական ընտրություններ կանցկացվեն 2028 թվականին։

Երկու քաղաքական գործիչներն էլ ներկայացնում են գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը (ԺՀԿ)։ 52-ամյա Իմամօղլուն Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում ստացել է ընտրողների ձայների 51,14%-ը, 68-ամյա Յավաշը հաղթել է Անկարայում՝ ձայների 60,43%-ով։ «Իմամօղլուի նախագահական հավակնությունների մասին հայտնի է դեռևս 2019 թվականից, երբ նա հաղթեց Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում։ Անցյալ տարի նրա «ճանապարհը կտրեց» այն ժամանակ ընդդիմության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն։ Միևնույն ժամանակ, ընտրողների զգալի աջակցություն ունի Յավաշը»- գրում է Hürriyet-ի մեկնաբան Աբուլքադիր Սելվին։ Նրա կարծիքով՝ Իմամօղլուն 2028 թվականի ընտրություններում կարող է առաջադրվել` որպես ԺՀԿ թեկնածու, Իսկ Յավաշը՝ որպես անկախ թեկնածու: Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Էրդողանը, որը վերընտրվել է երկրորդ ժամկետով, մարտի 31-ի ընտրությունների նախօրեին հայտարարել է, որ դրանք իր համար «վերջինը կլինեն՝ օրենքով վերապահված լիազորությունների շրջանակում»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր