ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+32 °C
«Հիստերիկ կրակոցներ են եղել». Անդրանիկ Քոչարյան
12:18, 08.04.2024 | mamul.am
3135 | 0

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով սահմանային իրավիճակին՝ մասնավորապես բնակավայրերի ուղղությամբ կրակոցներին, ասել է. «Ապակի է կոտրվել, այո՛, ապակիները կվերանոգորենք ու ամեն ինչ կանենք, որ նման կրակոցներն ունենան գնահատվելու հնարավորություն՝ նույնիսկ եվրոդիտորդների մակարդակով, և հասնենք նրան, որ կրակոցներ չլինեն: Հիմա կրակոցներն անկանոն, անիմաստ ու աննպատակ են»: Հարցին՝ ինչո՞վ է լարվածությունը բացատրվում, նշել է. «Հիստերիկ դրսևորումներով: Երևի մյուս կողմում կանգնածներն էդ օրը որոշել են անկանոն կրակ ուղղել մեր բնակավայրերի ուղղությամբ: Ոչ մի բանի հետ կապ չունի»:

Անդրանիկ Քոչարյանի ճեպազրույցը
Կիսվի՛ր այս նյութով՝
10:24, 10.04.2024
3334 | 0
դեպի վեր