ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +9 °C ... +20 °C Վաղը`+19 °C
ՀԱՄԱՍ-ը հերքել է բանակցություններում առաջընթացը
14:06, 08.04.2024 | mamul.am
1642 | 0

Իսրայելը և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումն առաջընթացի չեն հասել Գազայի հատվածում հրադադարի շուրջ բանակցություններում, որոնք ընթացել են Կահիրեում: Այս մասին հայտնել է ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչը: Նշվում է, որ բանակցություններին ներկա են եղել նաև Կատարի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները։

Ավելի վաղ եգիպտական Аlekhbariya հեռուստաալիքը՝ հղում կատարելով պաշտոնյաներին, հայտնել էր, որ զգալի առաջընթաց է գրանցվել Գազայի հատվածում՝ իրավիճակի կարգավորման շուրջ բանակցություններում: Հեռուստաալիքի զրուցակիցը նաև ասել էր, որ բանակցությունների ընթացքում կողմերի միջև փոխհամաձայնություն է ձեռք բերվել մի շարք վիճելի հարցերի շուրջ: Նա նշել էր, որ ԱՄՆ-ի և Իսրայելի պատվիրակությունները մի քանի ժամվա ընթացքում կլքեն երկիրը, իսկ ՀԱՄԱՍ-ի և Կատարի պատվիրակությունները կմեկնեն և կվերադառնան երկու օրվա ընթացքում՝ վերջնական համաձայնագիր կնքելու համար: Աղբյուրը նշել էր, որ բանակցությունները կշարունակվեն շուրջ 48 ժամ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր