ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
«Կենսական է ադրբեջանական ԶՈՒ-ի հեռացումը ՀՀ տարածքից ու մեր համայնքների կողքից»․ Թաթոյան
21:24, 08.04.2024 | mamul.am
1158 | 0

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրում է. «Հայաստանի ամերիկյան համալսարանում մի քանի օր առաջ կազմակերպեցինք քննարկում Գեղամ Ստեփանյանի, Արա Ղազարյանի և Սիրանուշ Սահակյանի մասնակցությամբ։ Քննարկումը վարում էր Ադելաիդա Բաղդասարյանը։ Անդրադարձանք Արցախի նկատմամբ 2023թ. սեպտեմբերյան զինված հարձակումների ընթացքում ադրբեջանական՝ Արցախում քաոս առաջացնելու ռազմավարությանը, Արցախից բռնի տեղահանվածների վերադարձի իրավունքին, Ադրբեջանում կամայական անազատության մեջ գտնվող մեր հայրենակիցների ազատ արձակման խնդիրներին։ Հայաստանի սահմանային անվտանգությանը վերաբերող հարցերը ներկայացվեցին Սյունիքի Կապան համայնքի Ներքին Հանդ գյուղի օրինակով, որ ցույց է տալիս, թե որքան կենսական կարևոր է ադրբեջանական զինված ծառայողների հեռացումը Հայաստանի տարածքից ու մեր համայնքների մոտից առհասարակ»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր