ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
«Սահմանադրությունը գոյություն չունի, քանի դեռ գոյություն չունի մարդկանց մտքում». Փաշինյան
21:54, 08.04.2024 | mamul.am
1680 | 1

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցային իր էջում հրապարակված կարճ տեսանյութում հայտարարում է. «Սահմանադրության հեղինակը պետք է լինի ժողովուրդը։

Ոչ թե Սահմանադրության տեքստի հեղինակը, որովհետև տեքստը մեկ է պիտի մի հոգի գրի, 2 հոգի, լավ մաքսիմում 3 հոգի։ Բայց բովանդակության հեղինակը պետք է լինի ժողովուրդը։
Մենք, երբ որ Սահմանադրության մասին սկսեցինք խոսել, սաղ ասացին էսա էս ամիս, մյուս ամիս կլինի, ցույցեր էին անում Սահմանադրության ընդունման դեմ՝ առանց ընկալելու, որ մենք այդ թեման տանում ենք, որ ժողովրդի հետ ստեղծենք Սահմանադրություն։

Եթե դուք էսօր ինձ հարցնեք, թե ինչ պետքա գրած լինի Սահմանադրության մեջ, կամ ինչ գրած պիտի չլինի, ես կարողա ինչ-որ մտքեր ունենամ։ Բայց Սահմանադրությունը գոյություն չունի քանի դեռ գոյություն չունի մարդկանց մտքում, որովհետև, եթե մարդկանց մտքում չլինի, 700,000 մարդ ո՞նց ա գնալու կողմ քվեարկի․ մենակ մի պարագայում, եթե ինքը համարի, որ ինքն ա դրա տերը և հեղինակը»,- ասել է վարչապետը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր