ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
Էրեբունի վարչական շրջանում 2 օր գազ չի լինի
22:00, 08.04.2024 | mamul.am
3154 | 0

Նախավթարային վիճակի կանխարգելիչ միջոցառումներով պայմանավորված ապրիլի 9-ին և 10-ին գազամատակարարման վթարային դադարեցում կլինի Էրեբունի վարչական շրջանում։

Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից։

«Երևան-2 ԳԲԿ-ն սնող Dպ-700 կողմնատար-գազատարի 8․2 կմ հատվածում նախավթարային վիճակի կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու նպատակով ապրիլի 9-ին ժամը 09։00-ից մինչև ապրիլի 10-ը ժամը 21։00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Արցախի, Ռոստովյան, Դավիթ Բեկի, Խ․Դաշտենցի, Բուռնազյան, Մուրացանի, Աթոյան, Ազատամարտիկների, Գաջեգործների, Էրեբունու, Խաղաղ Դոնի, Ավանեսով, Տիտոգրադյան, Երկաթուղայինների, Հյուսիսային, Արին-Բերդի, Թեյշեբանիի փողոցների, Նուբարաշենի խճուղու, Նոր Արեշ 2-ից 50-րդ փողոցների գազասպառողների, Վարդաշեն, Մուշավան, Ջրաշեն թաղամասերի, ինչպես նաև «ԱՄՓ Հոլդինգ» ՍՊԸ-ի, «Գաջեգործ» ՓԲԸ-ի, «Մաքուր Երկաթ գործարան» ԲԲԸ-ի, «Արկադի Վլադիմիր» ՍՊԸ-ի, «Խաչհար» ՍՊԸ-ի, «Աստաֆյան հոլդինգ» ՍՊԸ-ի, «Ցարիցինո մսամթերքի կոմբինատ» ՍՊԸ-ի, սեփականատեր Մեհրաբյան Միհրանի, «Պոդո-առաջին» ՍՊԸ-ի, «Ա․Մ․Է․Տ․» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Սպայկա» ՍՊԸ-ի ջերմոցային տնտեսության և այլ տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր