ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
«Խիստ կասկածում եմ, որ զինվորականները նման որոշման կգային». Տիգրան Աբրահամյան
22:06, 08.04.2024 | mamul.am
4314 | 0

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահն այսօր նշել է, որ Տավուշից սահմանազատման գործընթաց սկսելու նախաձեռնությունը Զինված ուժերի Գլխավոր շտաբից է:

Անկեղծ ասած` խիստ կասկածում եմ, որ զինվորականները նման որոշման կգային, եթե, իհարկե, ԳՇ պետին չի հանձնարարվել, այսպես ասած, այդպիսի որոշման տակ մտնել, որը հավանական տարբերակ է:

Ինքս ցանկություն չունեմ կանխատեսումների դաշտ մտնել, բայց կարծում եմ, որ ԳՇ-ն պետք է այս վիճակը պարզաբանի, որովհետև, եթե իսկապես այդ որոշումն իրենն է, ապա մեր քաղաքացիները պետք է շատ հստակ իմանան, թե երկրի հանձնման այս գործընթացում ովքեր են հանցակցում քաղաքական իշխանությանը:

Իրականում ծանոթ ձեռագիր է` փաշինյանը գծում է սցենարը, հանցանքը հավասարապես կիսում տարբեր դերակատարների միջև, որպեսզի քաղաքական առումով արդարացումներ ունենա, իսկ հետագայում էլ դատարանում հայտարարի, թե ԳՇ-ն է նման որոշում տվել և ըստ այդմ` նա էլ կրում է հակապետական գործընթացի պատասխանատվությունը:

Եվս մեկ անգամ պարզ լեզվով ասում եմ` Տավուշի հետ կապված իշխանության հայտարարությունները քաղաքական, իրավական, անվտանգային, բանակցային առումով որևէ հիմնավորում չունեն և դրանք բացառապես ադրբեջանական շահերի սպասարկմանն են ուղղված:

Իսկ թե ով և ինչ ծավալով կմտնի սրա մեջ` յուրաքանչյուրի խղճի ու ընտրության հարցն է` համապատասխան իրավական հետևանքներով»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր