ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
Իրավիճակն Օրենբուրգի մարզում զարգանում է «վատագույն սցենարով»
22:18, 08.04.2024 | mamul.am
4770 | 0

ՌԴ Օրենբուրգի շրջկենտրոնի մերձակայքում գտնվող Ուրալ գետի ջրի մակարդակը երկուշաբթի՝ ապրիլի 8-ի դրությամբ, շարունակում է ակտիվորեն բարձրանալ, մոտենում է վտանգավոր մակարդակին և կարող է գերազանցել այն, հայտնում են քաղաքապետարանի աշխատակազմից։ «Օրենբուրգի հիդրոօդերևութաբանական կենտրոնի տվյալներով՝ ապրիլի 8-ի Մոսկվայի ժամանակով 12.00-ի դրությամբ, առավոտյան ժամը 8-ից Ուրալ գետում ջրի մակարդակը բարձրացել է 21 սանտիմետրով և կազմում է 893 սանտիմետր: Վտանգավոր սահմանը 930 սմ է»,- ասվում է հաղորդագրության մեջ:

«Փորձագետների կանխատեսումների համաձայն՝ ջրի մակարդակը կգերազանցի վտանգավոր շեմը»,- հայտնում են քաղաքապետարանից՝ հավելելով, որ առաջիկա 2 օրերին իրավիճակը միայն կվատթարանա։ «Օրենբուրգի բնակիչներն, որոնք գտնվում են ջրհեղեղի գոտում, պետք է լքեն իրենց տները»,- ասել են շրջանային իշխանությունները:

Սպասվում է, որ ջրհեղեղը կհասնի գագաթնակետին չորեքշաբթի օրը
Օրենբուրգի մարզում ջրհեղեղի գագաթնակետին, որը սպասվում է այս շաբաթ, մի շարք բնակավայրեր կհայտնվեն ջրի տակ, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ վկայակոչելով շրջանի նահանգապետ Դենիս Պասլերի և «Ռոսհիդրոմետկենտրոնի» մամուլի ծառայությունը։ «Ջրհեղեղի գագաթնակետն սպասվում է ապրիլի 10-ին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ապրիլի 8-ի առավոտյան մարզում ավելի քան 10 հազար տուն և շուրջ 20 հազար կենցաղային հողատարածք մնացել է ջրի տակ։ Ավելի քան 6000 մարդ տարհանվել է, այդ թվում՝ մոտ 1500 երեխա, իսկ ավելի քան 1200 տարհանվածներ գտնվում են ժամանակավոր կացարաններում։

«Ուրալ գետի երկայնքով իրավիճակի նորմալացում Իրիկլինսկի ջրամբարից մինչև Իլեկ գյուղ սպասվում է ապրիլի 25-ից ոչ շուտ»,- հավելել է նահանգապետը։

Իրավիճակը Օրենբուրգի մարզում զարգանում է «վատագույն սցենարի համաձայն»
Ապրիլի 4-ից մարզում գործում է արտակարգ իրավիճակների մարզային ռեժիմ՝ կապված սելավների իրավիճակի վատթարացման հետ։ Տեղական իշխանություններն Օրենբուրգի մարզի Օրսկ քաղաքում իրավիճակը գնահատում են` որպես կրիտիկական։ Ապրիլի 7-ի առավոտյան նահանգապետի և շրջանային կառավարության մամուլի ծառայությունը հայտարարեց, որ Օրենբուրգի մարզում հեղեղումների վիճակը «զարգանում է ամենավատ սցենարով»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր