ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +14 °C ... +21 °C Վաղը`+20 °C
Գաղտնի պայմանավորվածություննե՞ր են ձեռք բերվել. «Հրապարակ»
09:30, 09.04.2024 | mamul.am
4010 | 1

«Հրապարակ»-ը գրում է. «Բրյուսելից հետո Նիկոլ Փաշինյանը թեեւ չի հանդիպել ՔՊ-ական պատգամավորներին, իր տպավորությունների ու ոչ հրապարակային պայմանավորվածությունների մասին չի կիսվել նրանց հետ, քանի որ նախընտրել է շաբաթ-կիրակին ընտանիքի հետ անցկացնել, սակայն, հավանաբար, նազիր-վեզիրների միջոցով թիմին լուրեր են փոխանցվել, որ Հայաստանին տրվող ընդհանուր հաշվով մոտ 330 մլն աջակցությունը` 4 տարվա կտրվածքով, այսբերգի միայն երևացող մասն է, խորքում ևս պրոցեսներ են ընթանում, պայմանավորվածություններ են ձեռք բերվել` հատկապես պաշտպանական ոլորտում ներդրումների, աջակցությունների մասին, որոնք առանց նախապայմանների չեն լինելու։
Բանն այն է, որ ՔՊ-ում էլ խուլ դժգոհություն կա` ամիսներ շարունակ Փաշինյանը նրանց կերակրել է Եվրոպա գնալու լուրերով, թե ԵՄ-ում անհամբեր սպասում են իրենց, դրանով է պայմանավորված ՌԴ-ի դեմ իրենց վարած կոշտ քաղաքականությունը, սակայն բրյուսելյան հանդիպումն այլ բան ցույց տվեց, ինչից ՔՊ-ում զայրացած են։ Այդուհանդերձ, ՔՊ-ում խոսում են, որ կառավարությունը և նախևառաջ բանակը, ռուսական ազդեցության գործիչներից, զինվորականներից «մաքրելու» պայման կա Արևմուտքից, որը Փաշինյանը գուցե սկսի առաջիկա շաբաթներում իրականացնել»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր