Վաշինգթոնը հստակ հասկացրել է, որ ողջունում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շուրջ երկխոսությունը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլերը ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով Ադրբեջանի և Հայաստանի միջև առաջիկա հնարավոր շփումների մասին հարցին։ Միլերը նշել է, որ հարցի լուծումը պետք է գտնվի բանակցությունների սեղանի շուրջ։ «Ես չեմ ցանկանում խոսել առաջիկա բանակցությունների մասին։ Մենք հստակ հասկացրել ենք, որ ողջունում ենք երկխոսությունը։ Մենք ուրախ ենք ցանկացած դեր խաղալ այս երկխոսությունը խթանելու համար և կշարունակենք դա անել: Ես չեմ ցանկանում նախապես խոսել որևէ կոնկրետ հանդիպման մասին»,- հավելել է Միլերը։ |